Այսօր կմիացվեն Թբիլիսիի տոնածառի լույսերը

«Թբիլիսի՝ եվրոպական քաղաք». այս կարգախոսով մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ դեկտեմբերի 15-ից, կմեկնարկեն Ամանորի օրերը: Ժամը 20:00-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելի պողոտայում կմիացվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը։

Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նա մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել ներկա գտնվել տոնածառի լույսերը միացնելու միջոցառմանը և նշել՝ հյուրերին սպասվում է հետաքրքիր ու բազմազան տեսարան։

Կալաձեի խոսքով, երկրի գլխավոր տոնածառի լույսերը միացնելուց հետո՝ դեկտեմբերի 16-ից, Օրբելիանիի հրապարակի հարևանությամբ և Մայրենի լեզվի այգում (Դեդաենիս բաղի) կբացվի «Ամանորյա գյուղ», որը կգործի մինչև հունվարի 7-ը:

2024 թվականի Թբիլիսիի նոր տոնածառը արժեցել է 730 հազար լարի։ Ուշագրավ է, որ Թբիլիսիի քաղաքապետարանին պատկանող «Թբիլսերվի գրուպը» էլեկտրոնային մրցույթը հայտարարել է սեպտեմբերի 12-ին, առաջարկ ստացել է հոկտեմբերի 11-ից 16-ը։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, այդ գումարը կօգտագործվի ոչ միայն տոնածառի, այլև դրա լույսերի ու օժանդակ առարկաների համար։ Երկու մասից բաղկացած տոնածառը կունենա 24 մետր բարձրություն, 365 ճյուղ, 120 լուսավորող սարք, 100 զուգորդվող առարկաներ, որոնք, ըստ փաստաթղթի՝ կունենան չեզոք փայլ և այլն: Ընդգծենք, որ «Թբիլսերվի գրուպը» առաջարկ է ստացել միայն մեկ ընկերությունից՝ «Ղամիս շոու ստուդիա» ՍՊԸ-ից, որի հետ էլ հենց կնքվել է պայմանագիրը: