Ամանորյա կարգախոս. Թբիլիսին՝ եվրոպական քաղաք

2024 թվականին Վրաստանի մայրաքաղաքի ամանորյա կարգախոսը կլինի «Թբիլիսի՝ եվրոպական քաղաք»։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Օրեր առաջ Թբիլիսիում՝ Ազատության հրապարակում հենց այս մակագրությունն է տեղադրվել։ Ամանորի կարգախոսն Ազատության հրապարակում ցուցադրվում էր նաև անցած տարիներին.

Անցած տարիներին մայրաքաղաքի ամանորյա կարգախոսներն էին.

  • 2018 թվականին՝ կյանքով լի քաղաք,
  • 2019 թվականին՝ սիրով լի քաղաք,
  • 2020 թվականին՝ պատմությամբ լի քաղաք,
  • 2021 թվականին՝ համերաշխությամբ լի քաղաք,
  • 2022 թվականին՝ եկեք սիրենք միմյանց,
  • 2023 թվականին՝ խաղաղության քաղաք։