Բռնություններից 10 տարի անց մեղավորներն անպատիժ են․ WISG

«Կանանց նախաձեռնությունների աջակցման խումբ» (WISG) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել 10 տարի առաջ մայիսի 17-ին տեղի ունեցած բռնությունների հետ կապված։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականին Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը Վրաստանում տեղի ունեցած դեպքերի հետ կապված որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

«Դիտարկելով կառավարության քաղաքականությունը և հռետորաբանությունը վերջին 10 տարիների ընթացքում, պարզ է դառնում՝ «Վրացական երազանքի» կառավարության իրական առաջնահերթությունը երբեք չի եղել արդյունավետ քաղաքականություն իրականացնելը ժառանգած հոմո/բիտրանսֆոբիայի դեմ»։

ՀԿ-ի տարածած տեղեկության համաձայն՝ պետական ​​քաղաքականությունը բացարձակապես հաշվի չի առնում ԼԳԲՏ անձանց կարիքները և նրանց վերաբերվում է միայն որպես ատելության հանցագործության կամ խտրականության զոհերի։

Նշենք, որ 2013 թվականի մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, Թբիլիսիի Պուշկինի հրապարակում ակցիա էին անցկացնում ԼԳԲՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ակտիվիստներ, որոնք սակայն հանդիպեցին հոգևորականների գլխավորությամբ ծայրահեղական խմբերի դիմադրությանը։

Միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծում են, որ 2013-ի մայիսի 17-ի բռնությունը պայմանավորված էր անպատժելիությամբ։

Կարդացեք նաև՝

ԼԳԲՏ անձանց անվտանգությունը Վրաստանում դեռ խոցելի է. SJC