«Թբիլիսոբան» կանցկացվի հոկտեմբերի 5-ին և 6-ին. հայտնի է ծրագիրը

Այս տարի «Թբիլիսոբան» կանցկացվի հոկտեմբերի 5-ին և 6-ին: Միջոցառումները տեղի կունենան մի քանի վայրում՝ Ռիկղե, Լեղվթախեվի, Մետեխիի կամուրջ, Եվրոպայի և Օրբելյանների հրապարակ: «Թբիլիսոբայի» այս տարվա ծրագիրը թարմացված է և բազմաթիվ միջոցառումներ է ներառում: Ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ:

Հոկտեմբերի 5-ին ժամը 20:00-ին տեղի կունենա պատվավոր թբիլիսցիների պարգևատրման արարողությունը և գալահամերգ՝ «Ես Թբիլիսիից եմ»:

Հոկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ակրոբատների կողմից կներկայացվի յուրօրինակ շոու (MUARE EXPERIENCE), որը կուղեկցվի ռոք երաժշտությամբ: