«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, հանրային խաղաղ բողոքի վարկաբեկում է։ Բռնությունն անընդունելի է։ Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին չմասնակցել արմատական և կործանարար սադրանքներին»,- ասված է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ «այս իրադարձությունների անվերահսկելի գործընթացների վերածումը միայն վրացական պետության թշնամիների շահերից է բխում»։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները քանդել են Աթոնելիի նախագահական պալատի ցանկապատը։ Մասնավորապես այն բանից հետո, երբ քաղաքացիները կոտրել են ցանկապատը և ներխուժել պալատի բակ, բախում է տեղի ունեցել հատուկջոկատայինների և ցուցարարների միջև։ Հատուկ նշանակության ուժերը քաղաքացիների նկատմամբ կիրառել են, այսպես կոչված, պղպեղի սփրեյ և գործի գցել ջրցան մեքենաներ։