Հատուկջոկատայինները ձերբակալում են Ռուսթավելիի պողոտայում ընթացող ակցիայի մասնակիցներին. կան վիրավորներ և բերման ենթարկվածներ:
Նշենք, որ Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումներ են տեղի ունենում քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. պղպեղի սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառվել ՆԳՆ-ի կողմից. վիրավորների թվում է ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն:
Մինչ այդ, մի խումբ ցուցարարներ կոտրել էին նախագահական պալատի ցանկապատը և ներխուժել բակ, ինչին էլ հետևեցին բախումները: Րոպեների ընթացքում տեղում մոբիլիզացվեցին հարյուրավոր հատուկջոկատայիններ:
Ներքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն էր տարածել հանրահավաքի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ըստ ՆԳՆ-ի՝ ընթացիկ հանրահավաքը գերազանցել է «Հավաքների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերը։
«Հանրահավաքի կազմակերպիչները վարչական շենքերը բռնությամբ գրավելու կոչեր են արել։ Կազմակերպիչները վնասել են Աթոնելիի վրա գտնվող Նախագահական պալատի արգելապատնեշները և փորձել են ներխուժել շենք»,- հայտարարել է ՆԳ նախարարությունը։