Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել օտարերկրյա քաղաքացու՝ թմրանյութերի անօրինական ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու համար։ Տեղեկությունը հրապարակել է դատախազությունը։
Դատախազության հաղորդմամբ՝ Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալն ապօրինաբար ձեռք է բերել և պահել է 59,47 գրամ չորացրած մարիխուանա տեսակի թմրանյութ:
«Նշված թմրանյութը և փաթեթավորման համար անհրաժեշտ իրերն առգրավել են իրավապահ մարմինների աշխատակիցները», — ասված է դատախազության հրապարակած հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների անօրինական ձեռքբերում և պահպանում) և 260-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների անօրինական վաճառքին նպաստում), որոնք որպես պատժի ձև և չափ նախատեսում են մինչև 10 տարի ազատազրկումը։
Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ: