Կանդելակին կոչ է անում շնորհավորել ուկրաինական եկեղեցու անկախացումը

Եվրախորհրդում ունեցած իր ելույթում «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Կանդելակին շնորհավորել է ուկրաինական եկեղեցու անկախացման փաստը՝ Վրաստանի կառավարությանը կոչ անելով նույնն անելու։

Կանդելակին խոսել է Ուկրաինայում և Վրաստանում ձևավորված ռուսական ագրեսիայի մասին՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի նախաձեռնած բանաձեևի կարևորությունը:

«Լավ չէ, երբ Ռուսաստանին քննադատելու համար մարդիկ մեզ ռուսաֆոբիայի մեջ են մեղադրում: Ո՛չ, իմ գործընկերներ, իրականում, մենք դրանով ռուսական շահերն ենք պաշտպանում, քանի որ մենք գտնում ենք, որ բացարձակապես հնարավոր է ժողովրդավարական, ազատ և եվրոպական Ռուսաստան, որը կհարգի իր հարևան երկրներին ևս: Ռուս ժողովուրդը արժանի է ազատ ընտրությունների: Նրանք արժանի են ավելի լավ կյանքի, որտեղ նրանք կապրեն կոռուպցիայից ազատ երկրում, կունենան անկախ դատական համակարգ և օրենքի գերակայություն», — Գիորգի Կանդելակիի խոսքերն է տարածում «Եվրոպական Վրաստան» կուսակցության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Ստամբուլում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է հանձնվել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի կողմից ստորագրված «տոմոսը»՝ Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալություն, այլ կերպ ասած՝ անկախություն շնորհելու մասին, սակայն վրացական կողմից ոչ մի պաշտոնական շնորհավորական ուղերձ չի հնչել: Այս մասին ավելի մանրամասն՝ Ուկրաինական եկեղեցու անկախացումը. Վրաստանը «երկու քարի արանքում»: