«Վրացական երազանք»-ի գործողությունները երկիրը տանում են ժողովրդավարության հետընթացի ուղով. ԵՄ խոսնակ

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության գործակալությունը հայտարարել է, որ Վրաստանի կառավարության գործողությունները երկիրը դուրս են մղել ժողովրդավարական եւղուց։

Բրյուսելի կարծիքով` դրա պատճառով է, որ ԵՄ-ն նվազագույնի է հասցրել քաղաքական շփումները և իր ուշադրությունը կենտրոնացրել է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության աջակցության վրա։

ԵՄ արտաքին քաղաքականության գործակալության մամուլի խոսնակ Անիտա Հիփերի խոսքով՝ ընդլայնման գործընթացը կախված է ժողովրդավարական առաջընթացից, սակայն Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը լրջորեն սպառնում են այդ ուղուն։

«Մենք այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ Վրաստանում տիրող զանգվածային ժողովրդավարական հետընթացի պատճառով մենք նվազագույնի ենք հասցրել քաղաքական շփումները։ Այսպիսով, մեր ողջ աջակցությունն ուղղված է անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը։ ԵՄ առաջնորդները շատ հստակորեն նշել են, որ ընդլայնումն արժեքների վրա հիմնված գործընթաց է։ Մինչ այժմ մենք միայն տեսնում ենք, թե ինչպես են կառավարության ներկայացուցիչները վտանգում այդ ուղին»,- ասել է Հիփերը։