Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակության անդամները հանդիպումներ են անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Պատվիրակության կազմում են Քեթլին Վան Բրամփը, Նաչո Սանչես Ամորը և Տոբիաս Կրեմերը։
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներից նրանց հետ հանդիպել են «Միացյալ ազգային շարժման» և «Փոփոխությունների համար կոալիցիա»-ի անդամները։
Ժամը 11:30-ից հանդիպում է ընթանում «Գախարիան Վրաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչների և եվրախորհրդարանականների միջև։ Քննարկվում են երկրում ընթացող վերջին զարգացումները։
Այսօր սպասվում են նաև հանդիպումներ այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ։
Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը երեկ նաև հանդիպել է քաղաքացիական հասարակության անդամների հետ։
Այսօր նախատեսված է հանդիպում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։