Ծալկայի մունիցիպալիտետում գրանցվել է կատաղությունից շան սատկելու դեպք։
Դարակովի գյուղում ընտանի շան է սատկել։ Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի դեպարտամենտի անասնաբույժները համաճարակաբանական հետազոտություն են անցկացրել և պաթոլոգիական նյութի նմուշ են վերցրել։ Լաբորատոր հետազոտությամբ կատաղությունը հաստատվել է։
Գործակալության անասնաբույժներն անմիջապես սկսել են կարանտինային միջոցառումներ հիվանդության օջախում՝ կենդանիների պարտադիր պատվաստում, ախտահանման աշխատանքներ, կատաղությամբ վարակվող կենդանիների առողջության վերահսկողություն։ Փաստի մասին տեղեկացրել են առողջապահության համապատասխան ծառայություններին։
Ընթացիկ տարում ողջ երկրի մասշտաբով կենդանիների կատաղության 6 դեպք է հայտնաբերվել։
Սննդի ազգային գործակալությունը տարեկան անցկացնում է կանխարգելիչ անվճար պատվաստում կատաղության դեմ և պատվաստում է մոտ 300 հազար ընտանի կենդանու (շուն/կատու)։
Հատկանշական է, որ կատաղության վերահսկման միջազգային փորձը և հետազոտությունները ցույց են տալիս, որ անտեր և խնամվող շների վերահսկողությունն ու դրանց պատվաստումը կարևոր դեր են խաղում կատաղության տարածման նվազեցման և վերացման գործում։
Այսօրվա դրությամբ, 3761-ից ավելի անտեր/խնամվող շուն անցել է հիվանդության դեմ համապատասխան ընթացակարգեր և կատաղության դեմ պատվաստում։
Գործակալությունը կոչ է անում բնակչությանը ժամանակին պատվաստել իրենց ընտանի կենդանիներին (շուն, կատու)։