«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Սվետիցխովլոբա տոնի կապակցությամբ ներում է շնորհել 70 մարդու, հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
Ներումը վերաբերել է 42 ոչ կալանքային և 24 կալանքային դատավճռի, իսկ 4 անձի դատվածությունը չեղարկվել է։
«Սահմանադրությամբ Վրաստանի նախագահին տրված բացառիկ լիազորությունների կիրառումը հիմնված է հումանիզմի և պետական շահի սկզբունքի վրա», — ասված է հաղորդագրության մեջ։