Վրաստանի ԱԳՆ–ն արձագանքել է Երևանում տեղի ունեցած պայթյունին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած պայթյունին և համերաշխություն հայտնել զոհերի հարազատներին։

«Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրերը ցնցել են մեզ: Ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքի անդամներին և մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին և մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայ ընկերներին այս դժվարին պահին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, ժամը 13:23-ին. պիրոտեխնիկայի պահեստում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն է որոտացել:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է։ Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս գրվել: «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած: