«Փարիզում ես ստանում եմ այս Ազատության մրցանակը, որը նվիրված է ոչ միայն ինձ, այլև բոլոր խղճի բանտարկյալներին և քաղբանտարկյալներին»,- ասել է Վրաստանի հինգերորդ նախագահը L’Express-ի Ազատության մրցանակը (Prix de la Liberté) ստանալուց հետո։
Նրա խոսքով՝ «մրցանակը նվիրված է նաև քաղաքացիական հասարակությանը, որը 319 օր ցույցեր է անցկացրել ժողովրդավարության, ազատության և անկախության պաշտպանության համար»։
Հաղորդագրությունը հրապարակել է Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի ծառայությունը։
Ծառայության տեղեկացմամբ՝ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Փարիզում՝ «Տեսլականներ» խորագրով L’Express 2025 սիմպոզիումի շրջանակներում, որին մասնակցել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին։