Մզիա Ամաղլոբելին Սախարովի մրցանակի պարգևատրման եզրափակչում է

«Բաթումելեբի/Նեթգազետի» լրատվամիջոցների համահիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին Սախարովի մրցանակի պարգևատրման մասնակիցների եզրափակիչ  ցուցակում է (կարճ ցուցակ):

Հոկտեմբերի 16-ին Եվրախորհրդարանում Սախարովի մրցանակի պարգևատրման եզրափակչի մասնակիցներին ընտրելու համար անցկացված քվեարկության համաձայն՝ Մզիա Ամաղլոբելին նույն անվանակարգում է բելառուս բանտարկված լրագրող Անջեյ Պոչոբուտի հետ:

Եվրախորհրդարանը հայտարարություն է հրապարակել այս կապակցությամբ, ըստ որի` «Խոսքի ազատություն» անվանակարգի եզրափակչի մասնակիցների ցուցակում են «ձեր և մեր ազատության համար պայքարող բանտարկված լրագրողներ Անջեյ Պոչոբուտը Բելառուսից և Մզիա Ամաղլոբելին Վրաստանից»։

Հայտարարության համաձայն՝ հաղթողի անունը Նախագահների համաժողովը կհայտարարի Ստրասբուրգում հոկտեմբերի 22-ին կայանալիք լիագումար նիստում։

Սախարովի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Ստրասբուրգում դեկտեմբերի 16-ին։ Սախարովի մրցանակը նախատեսում է 50 հազար եվրո դրամական պարգև։

Անդրեյ Սախարովի անվամբ մրցանակը Եվրոպական Միության մարդու իրավունքների բարձրագույն պարգևն է, որն ամեն տարի Եվրոպական խորհրդարանը շնորհում է անհատներին, խմբերին կամ կազմակերպություններին` ի նշան մարդու իրավունքների, խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների ոլորտում նրանց գործունեության գնահատման։