«Բացառությամբ որոշ մասնագիտությունների, մենք պետք է անցնենք 3+1 համակարգի, որտեղ 3 տարին կլինի բակալավրի աստիճանը, իսկ 1 տարին՝ մագիստրոսի աստիճանը։ Երկու դեպքում էլ պետք է լինեն հստակ սահմանված նպատակներ», — հոկտեմբերի 16-ին բարձրագույն կրթության բարեփոխումների նախագծի հայեցակարգի ներկայացման ժամանակ հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ իրենք որոշակի վերլուծություն են անցկացրել և եկել են վերոնշյալ եզրահանգմանը։
«Երեք տարին բավարար է գրեթե բոլոր մասնագիտությունների համար։ Իհարկե, բժշկությունը և նմանատիպ մասնագիտությունները բացառություն են։ Մյուս դեպքերում, գրեթե բոլոր դեպքերում, հնարավոր է ուսումն ավարտել երեք տարում։ Նաև մենք առաջիկայում նախատեսում ենք ներկայացնել որոշակի ծրագրեր այլ ուղղություններով, և կարծում ենք, որ որոշ դպրոցներում պետք է անցնենք նաև 11-ամյա ուսումնական ծրագրի. Կրթության նախարարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ», — ասել է նա։