Միխեիլ Կղավելաշվիլին պաշտոնական այցով Սլովակիայում է

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Սլովակիայի նախագահական պալատում հանդիպել է Պետեր Պելեգրինիին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Սլովակիայի միջև հաջող համագործակցությունը և երկրների միջև առկա երկխոսության խորացման հարցերը:

Հանդիպման ժամանակ Միխեիլ Կղավելաշվիլին նշել է, որ  աննախադեպ գլոբալ մարտահրավերների և ռիսկերի դարաշրջանում Վրաստանի համար առանձնահատուկ արժեք ունի Սլովակիայի հետ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդումը և միջազգային ձևաչափերում միմյանց աջակցելը:

«Հանդիպմանը Միխեիլ Կղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել սլովակ գործընկերոջը՝ Վրաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին ցուցաբերած աջակցության և Վրաստան-Եվրամիություն գործընկերության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

Նախագահն ասել է, որ, իր երկիրը բարձր է գնահատում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը Սլովակիայի աջակցությունը:

Հանդիպման մեկնարկից առաջ Վրաստանի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում»,- ասված է հաղորդագրության մեջ: