Վերին շեմ, այն է՝ ռեֆերենտային գին է սահմանվել ևս 2199 դեղամիջոցի համար, կարդում ենք Առողջապահության նախարարի «Դեղագործական արտադրանքի ռեֆերենտային գների ցանկը հաստատելու մասին» հրամանում։
Նոր ցանկում տրված են դեղերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ գների վերին շեմերը։
Դեղերի մեծածախ և մանրածախ առավելագույն գները.
• Captopril (12.5 մգ թաղանթապատ հաբ N20) — մեծածախ առավելագույն գինը՝ 1.5 լարի, մանրածախը՝ 2.1 լարի:
• Diazepam (10 մգ հաբ N24) — մեծածախ առավելագույն գինը՝ 2.62 լարի, մանրածախը՝ 3.67 լարի:
• Enalapril (10 մգ հաբ N100) — մեծածախ առավելագույն գինը՝ 11.26 լարի, մանրածախը՝ 14.64 լարի:
• Ibuprofen (1% 147 մլ վագինալ լուծույթ N1) — մեծածախ առավելագույն գինը՝ 13.36 լարի, մանրածախը՝ 17.37 լարի:
• Omeprazole (10 մգ գաստրոռեզիստենտ կապսուլա) — մեծածախ առավելագույն գինը՝ 2.3 լարի, մանրածախը՝ 3.22 լարի և այլն:
Հիշեցնենք, որ այն դեղերի ցանկը, որոնց դեպքում գործում է գնի վերին շեմը, փուլ առ փուլ ընդլայնվում է։ Կառավարության պարզաբանմամբ` նախատեսվում է ամբողջությամբ ներառել դեղագործական շուկայում ակտիվ վաճառվող դեղամիջոցները։
Նշենք, որ գնագոյացման ռեֆերենտային մեխանիզմը տարածվում է նաև այն դեղերի վրա, որոնց համար, ըստ Առողջապահության նախարարության, դեղագործական ցանցերը սահմանել էին չափազանց բարձր հավելագին և ներմուծման գնի համեմատ վաճառում էին 1000%, 2000% և 3000%-ով թանկ։