Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին, վերահսկողությունը պետք է խստացվի. Գախարիա

Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին, ինչը լրացուցիչ ճնշում կլինի և վերահսկողությունը պետք է խստացվի, — այս մասին այսօրվա կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Կառավարության որոշման համաձայն՝ ուսումնական գործընթացը կսկսվի դասասենյակներում և մեր երեխաները սեպտեմբերի 15-ից լիարժեք կհաճախեն դպրոցներ: Սա մեզ վրա լրացուցիչ ճնշում կգործադրի շարժունակության առումով, ուստի մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է լրացուցիչ պատասխանատվություն»,- հայտարարել է Գախարիան:

Վարչապետը ՆԳ նախարարությանը, Առողջապահության նախարարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է էլ ավելի խստացնել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնակարգերի վերահսկումը: 

Գախարիան հանձնարարել է խստացնել դիմակ կրելու և սոցիալական հեռավորության վերահսկումը