10 երկիր աջակցություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին. Թբիլիսիում գտնվելու ժամանակ նրան քննադատել է «Վրացական երազանք»-ը և տուգանել 5000 լարիի չափով։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հայտարարություն է տարածել, ըստ որի` ԵԱՀԿ նախագահին աջակցություն են հայտնել հետևյալ երկրները.
- Էստոնիա,
- Իսլանդիա,
- Դանիա,
- Լիտվա,
- Լատվիա,
- Շվեդիա,
- Նորվեգիա,
- Կանադա,
- Միացյալ Թագավորություն,
- Նիդեռլանդներ:
«Մենք գնահատում ենք նրա աջակցությունը ԵԱՀԿ արժեքներին, այդ թվում՝ խոսքի և հավաքների ազատությանը։ Մենք լիովին աջակցում ենք նրա մանդատին Հարավային Կովկասի տարածաշրջանում», — հայտարարել են նշված երկրները։