3 ամիսների ընթացքում Վրաստանում ՃՏՊ-ներից 113 մարդ է զոհվել

2019 թվականի հուլիսից սեպտեմբերը ներառյալ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 113 մարդ է մահացել, վիրավորվել՝ 2176-ը:

ՃՏՊ-ների հետևանքով մահացածներից 14-ը հետիոտն է եղել:

3 ամսվա ընթացքում Վրաստանում 11 հազար 349 պատահար է տեղի ունեցել: Դրանցից 1 544-ի դեպքում քրեական օրենսգրքով գործ է հարուցվել:

Ամենից շատ ՃՏՊ-ները գրանցվել են Թբիլիսիում, 6225 դեպք, որոնց հետևանքով 16 մարդ է զոհվել:

Ճանապարհատրանսպորտային պատահարների ամենատարածված պատճառներն են. այլ տեսակի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում` 816 դեպք, հանդիպակաց գոտի անցնելը` 105 դեպք, արագության գերազանցում` 81 դեպք, հեռավորության չպահպանում` 78 դեպք, ալկոհոլի ազդեցության տակ երթևեկություն` 34 դեպք: