Գերմանիան Վրաստանից կանչել է իր դեսպան Պիտեր Ֆիշերին խորհրդակցության նպատակով։
Der Spiegel-ը գրել է. «Բեռլինը մտահոգված է Վրաստանի ռուսամետ վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նրա կառավարության գործողություններով»։ Լրատվամիջոցի տվյալներով՝ դեսպան Պիտեր Ֆիշերի դեմ հարձակվողների շարքում է նաև խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որը կրթություն է ստացել Գերմանիայում և առաջիններից մեկն էր, որ մեղադրեց դիվանագետին «ներքին գործերին միջամտելու» համար։
Գերմանիայի որոշումը կապված է աճող դիվանագիտական լարվածության հետ և կարող է դառնալ Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման սկիզբ։
Թե ինչպես է Բեռլինը շարունակելու իր հարաբերությունները Թբիլիսիի հետ, հայտնի կդառնա, թերևս, Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ավարտից հետո, որտեղ օրակարգում է նաև Վրաստանի հարցը։