30 լրատվամիջոց համերաշխություն է հայտնել Վախո Սանաիային

Ավելի քան 30 լրատվամիջոց համերաշխություն է հայտնել ձերբակալված լրագրող, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար Վախո Սանաիային. երեկ նա դատապարտվել է 6-օրյա ազատազրկման։

Լրագրող Վախո Սանաիան կիրակի՝ սեպտեմբերի 19-ին ձերբակալվածների թվում է նախորդ երեկոյան Ռուսթավելիի պողոտան փակելու համար։

Ներքին գործերի նախարարությունը Վախո Սանաիային մեղադրում է հոկտեմբերի 18-ի երեկոյան Ռուսթավելիի պողոտայի երթևեկելի մասի արհեստական արգելափակման համար։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ի բողոքի ակցիայի շրջանակներում վարչական կարգով բերման է ենթարկվել 14 մարդ, իսկ ևս 13 անձի նկատմամբ վարչական վարույթ է ընթանում։ Ըստ ՆԳՆ-ի՝ ակցիայի մասնակիցները խախտել են «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքի 11-րդ պրիմա հոդվածի պահանջները, որի համաձայն՝ արգելվում է երթևեկելի մասի արհեստական արգելափակումը, եթե դա չի պահանջվում հավաքի մասնակիցների թվով։