«Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը որոշել է վերցնել մանդատները և մտնել խորհրդարան։ Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիորգի Շարաշիձեն, համապատասխան հայտարարությունն արել է մի քանի րոպե առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Կուսակցությունն օրենսդիր մարմնում ունի 12 մանդատ, հետևաբար` նույնքան անդամներ կմտնեն խորհրդարան։
Սրանով ավարտվում է կուսակցության հայտարարած 11-րդ գումարման խորհրդարանի բոյկոտը։