Իսանի ավտոշուկայի տարածքում հրդեհ է

Թբիլիսիի Իսանի ավտոշուկայի տարածքում հրդեհ է:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ բաց տարածքում անվադողեր ու թափոններ են այրվում:

Տեղում մոբիլիզացված է հրշեջ-փրկարարական ծառայությունը։ Այս պահին հրշեջները փորձում են մարել կրակը։