Եվրամիության (ԵՄ) Արտաքին գործերի խորհուրդն այսօր կքննարկի Վրաստանի հարցը։
ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարտա Կոսը հանդիպումից առաջ ասել է, որ Եվրամիությունը դատապարտում է Վրաստանի կառավարության կեղծ նարատիվները և հարձակումները եվրոպական ինստիտուտների վրա։
«Մենք քննարկում ենք Վրաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։ Վրաստանի ժողովուրդը վերջին երեք ընտրությունների, շարունակվող բողոքի ցույցերի, նաև հարցումների միջոցով ցույց է տվել, որ ցանկանում է եվրոպական ապագա, բայց կառավարությունը՝ ոչ։ Նրանց կառավարությունը, կարծես, չի լսում իր սեփական ժողովրդին և չի ցանկանում հետևել եվրոպական ուղուն։ Ինչպես գիտեք, ընդդիմադիրները բանտարկված են, իսկ լրագրողներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները լռեցվում են», — ասել է Կոսը։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչները տարածում են ապատեղեկատվություն Եվրոպայի և ԵՄ-ի դեմ։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը լսել իր ժողովրդին, խոսել քաղաքացիական հասարակության հետ և հետևել նրանց Եվրոպայի մաս դառնալու ցանկությանը», — հավելել է հանձնակատարը։