Վրաստանի երկաթուղին 150 տարեկան է

1872 թվականի հոկտեմբերի 10-ին Փոթիից Թբիլիսի մեկնեց առաջին գնացքը. այսպիսով, Վրաստանի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարվել է երկաթուղայինների օր, և Վրաստանի երկաթուղին այսօր բոլորեց150 տարին:

Այս առիթով ընկերությունն իր աշխատակիցներին այս տարի պարգևատրելու է տարբեր անվանակարգերում։ Երկաթուղու 100-ից ավելի աշխատակիցներ կպարգևատրվեն տարբեր պարգևներով՝ ներառյալ վկայագրերը և բոնուսները 40 անվանակարգերում: