Դատավոր Նանա Շամաթավան «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի նախագահ Լևան Խաբեիշվիլիի նկատմամբ խափանման միջոց կալանքն է կիրառել։
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել դատական նիստ:
Խաբեիշվիլին ձերբակալվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը կայացած հանրահավաքի ժամանակ արած կոչերի պատճառով։ Սեպտեմբերի 11-ին «Ֆորմուլա» հեռուստաընկերության բակում նրան ձերբակալել են Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները։
Մեղադրանք առաջադրելուց հետո պարզ դարձավ, որ նա մեղադրվում է կառավարությանը տապալելու կոչ անելու համար։ Նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։