Ֆինանսական ոստիկանությունը հայտնել է, որ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հետ համատեղ ձերբակալել են ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Կոբա Գաբունիային՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, և խուզարկվել է նախկին նախարար Իրակլի Քարսելաձեի, Գաբունիայի և այլ անձանց գույքը՝ ընդհանուր առմամբ 18 օբյեկտ։
Կոբա Գաբունիան նախարարությունում Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամի կուրատորն էր (հոգաբարձու). այս հիմնադրամին առնչվող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն իսկ պատասխանատվության են ենթարկվել, այդ թվում՝ հիմնադրամի գործադիր տնօրենը. նրան գրավի դիմաց ազատ են արձակել։
Այս տեղեկությունը հայտնել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում հոկտեմբերի 30-ի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ։
Քաղաքային հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Տաբիձեի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունն առնչվում է չկառուցված մանկապարտեզների գործին և անօրինական եկամտի ձեռքբերմանը. նրանցից երեքին գրավի դիմաց ազատ են արձակել։