Գանձայի թիմը՝ Ղարսլյանների անվան մրցաշարի հաղթող. լուսանկարներ

«Միավորելով ժողովրդին» կարգախոսով հուլիսի 6-ից Նինոծմինդայում ընթանում էր Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անվան ավանդական` արդեն 25-րդ հուշամրցաշարը: 

Ավանդույթի համաձայն, ֆուտբոլային առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի 8 թիմեր՝ Նինոծմինդա, Գանձա, Հեշտիա, Ժդանովական, Գոնդուրա, Մեծ Արագյալ, Մեծ Խանչալի և Փոքր Խանչալի:

Այսօր տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ փուլը: Շրջանի ամենաուժեղ թիմի կոչմանն արժանացավ Գանձայի թիմը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ժդանովականի թիմը: Բրոնզե մեդալների արժանացան Փոքր Խանչալիի ֆուտբոլիստները:

Մրցաշարի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թիմերը կազմակերպիչների կողմից ստացան նվերներ մարզահագուստի տեսքով: Ինչպես նաև անհատական նվերներով պարգևատրվեցին մի շարք ֆուտբոլիստներ` արժանանալով շրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի, հարձակվողի և լավագույն խաղացողի կոչումներին: