Screenshot
Վրաստանից չկառավարվող Աբխազիայի դե ֆակտո պետական անվտանգության ծառայությունը «հարուցել է քրեական գործ Աբխազիայի քաղաքացու անձնագրի և զինանշանի պղծման փաստի առթիվ»։
Դե ֆակտո գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին Telegram ալիքներից մեկում հրապարակվել է տեսանյութ, որը նկարահանել է «Աբխազիայի նախկին քաղաքացի և 2008 թվականին ծնված Ախրա Խասաիան»։
«Տեսանյութում Խասաիան դիտավորյալ և ցուցադրաբար այրում է Աբխազիայի քաղաքացու անձնագիրը և կատարում հանրապետության պետական զինանշանի պղծման գործողություններ», — ասված է հայտարարության մեջ։
Խոսքը տրանսգենդեր կնոջ մասին է, որը գրառումներ է անում սոցիալական ցանցերում «Էմմա» անվամբ։ Նա այրել է իր անձնագիրը TikTok-ի ուղիղ եթերում և Telegram-ում պարզաբանել է, որ իրեն «հասցրել» են այդ վիճակին։