Նախկին պաշտոնյաների տներից առգրավվել է մոտ 20 մլն լարի. Կոբախիձե

«Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին պաշտոնյաների տներից առգրավվել է մոտ 20 միլիոն լարի, և այդ գումարն ամբողջությամբ կփոխանցվի Վրաստանի պետական ​​բյուջե։ Այս տեղեկությունը նա հայտնել է լրագրողներին։

Նրա խոսքով՝ 2024 թվականի փետրվարի 8-ից` նոր կառավարության ձևավորումից հետո, ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ կոռուպցիան հնարավորինս վերացնելու համար։

«Ինչ վերաբերում է միջոցների առգրավմանը, ապա առգրավվել է մոտ 20 միլիոն լարի, և այդ գումարն ամբողջությամբ կփոխանցվի Վրաստանի պետական ​​բյուջե, իսկ պետական ​​բյուջեն կփոխհատուցվի ենթադրյալ կոռուպցիոն կոնկրետ փաստերի պատճառով կրած վնասի համար։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա դրա համար պատասխան կտան համապատասխան մարմինները»,- ասել է նա։