Կասեցվել է «Ջարգվալի» ռեստորանի գործունեությունը

Սննդամթերքի ազգային գործակալությունը Փոթիում գտնվող «Ջարգվալի» ռեստորանի արտադրական գործընթացը կասեցրել է և տուգանել բիզնես օպերատորին։

Գործակալության հաղորդմամբ՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի դեպարտամենտի տեսուչները պետական վերահսկողության շրջանակներում արտապլանային ստուգում են անցկացրել «Ջարգվալի 2026» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտում։

2026 թվականի ապրիլին գրանցված այս ընկերությունը պատկանում է երեք գործընկերոջ. Լալի Ռուրուա՝ 75%, Դոմենտի Կիլասոնիա՝ 12.5%, Անժելա Խեցուրիանի՝ 12.5%։

Տեսչական ստուգման արդյունքում օբյեկտում հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ, մասնավորապես՝ անպատշաճ լվացում-ախտահանում, հիգիենիկ նորմերի խախտում, ենթակառուցվածքների խաթարում, հետագծելիության և մակնշման պահանջների խախտում։

Գործակալության փոխանցմամբ` նաև բիզնես օպերատորն ընդհանրապես գրանցված չի եղել Տնտեսական գործունեությունների ռեգիստրում։

Հայտնաբերված խախտումների պատճառով բիզնես օպերատորն օրենսդրության համաձայն տուգանվել է, և մինչև հայտնաբերված կրիտիկական անհամապատասխանությունների վերացումը նրա արտադրական գործընթացը կասեցվել է։

Սննդամթերքի ազգային գործակալությունը կրկին կոչ է արել բիզնես օպերատորներին սննդամթերքի արտադրության, վերամշակման և իրացման բոլոր փուլերում առավելագույնս պահպանել սննդամթերքի անվտանգության օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու չափանիշները։