Ավարտվել է ՀՀ վարչապետի այցը Վրաստան

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայ գործընկերոջը ուղեկցել է Բաթումիի միջազգային օդանավակայան, փոխանցում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Աշխատանքային այցի շրջանակներում կայացել են Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումները դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափով։

Նշվում է, որ Վրաստանի և Հայաստանի վարչապետները ներկա են գտնվել ՈւԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան մեկնարկել էր հուլիսի 7-ին։

Վրաց-հայկական տնտեսական համագործակցությանը նոր փուլ կհաղորդեն