«Վրացական երազանք»-ի պատգամավորներից մեկն ամբողջովին մեծամասնական ընտրակարգի անցնելու նախագիծ է ներկայացնելու խորհրդարան

Վրաստանի խորհրդարանի մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները սկսում են ընտրություններն ամբողջովին մեծամասնական համակարգով անցկացելու վերաբերյալ գործընթաց:

Պատգամավոր Դիմիտրի Խունդաձեի խոսքով, հանդիպում է պլանավորվում ընթացակարգային և կանոնակարգային հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կախիանիի հետ, ինչից հետո մեծամասնական շրջաններում կսկսեն ստորագրություններ հավաքել:

«Երեկ մեր հանրությանը ներկայացրեցի ամբողջովին մեծամասնական ընկտրակարգին անցնելու նախաձեռնությունը, և խոստանում եմ, որ սեղմ ժամկետներում խորհրդարանին կներկայացնեմ նախագիծ»,- հայտարարել է Խունդաձեն: