Չի բացառվում, որ նոր ուսումնական տարին հետաձգվի. նախարար

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել, որ դպրոցներում նոր ուսումնական տարին նախատեսված ժամանակին՝ սեպտեմբերի կեսերին հնարավոր է չսկսվի:

Ինչպես նշել է նախարարը, այսօրվա համաճարակային իրավիճակից ելնելով միջգերատեսչական խորհրդում կարծում են, որ ուսումնական գործընթացը կարող է հետաձգվել:

«Այսօրվա համաճարակային իրավիճակից ելնելով, կարծում ենք, որ ուսումնական պրոցեսը կարող է հետաձգվել, սակայն պատրաստվում ենք, որ ինչպես հիմա, այնպես էլ սեպտեմբերին, հնարավոր է ստիպված լինենք կորոնավիրուսի հետ ապրել: Հետևաբար մեր երեխաներին նույնպես պետք է սովորեցնենք պատրաստ լինել՝ անխափան շարունակելու ուսումը»,- հայտարարել է Տիկարաձեն: