Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 10

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունն արժանի չէր Եվրահանձնաժողովի հանձնարարականին։

Համայն վրաց պատրիարք–կաթողիկոս Իլիա II-ը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ:

Իլիա II-ը հանդիպել է Իսրայելի դեսպան Հադաս Մեիցադիի հետ:

Վրաստանում ընկերությունների 35 տոկոսը հուլիս-սեպտեմբեր ամիսներին բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձը:

2023 թվականի հունվար-սեպտեմբերին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աշխատավայրում անվտանգության կանոնների խախտման դեպքերն աճել են 23,73 տոկոսով։

Վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում Թուրքիայից բերված 34 հազար 800 կիլոգրամ մանդարինը հետ է ուղարկվել:

Վրացի ակտիվիստները մարտյան ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի դատավարությանը զուգահեռ ակցիա են անցկացրել: