Այսօրվանից փոխվել է ոստիկանների համազգեստը

Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակիցները նոր համազգեստ ունեն: Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, ողջ երկրի մասշտաբով տեսուչների աշխատանքային համազգեստն այսօրվանից փոխվել է:

Գերատեսչության տեղեկատվությամբ, ժամանակակից դիզայնի նոր համազգեստը և կոշիկները հատուկ պարեկային ոստիկանության համար է ստեղծված, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և պատրաստված է բարձրորակ նյութերից:

Հատկանշական է, որ պարեկային ոստիկանությունում ընթացող բարեփոխումների նոր փուլում տեսուչները կապահովվեն նաև ամբողջովին նոր և ժամանակակից կողային տեսախցիկներով: