Վակո Ավալիանին՝ Վրաստանի դեսպան Կատարում

Կառավարամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին տնօրեն Վակո Ավալիանին կնշանակվի Վրաստանի դեսպան Կատարում. «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Որոշումը վերջնականապես պետք է հաստատի Միխեիլ Կղավելաշվիլին։

Ավալիանին հունիսի 10-ին հրաժարական է տվել «Ռուսթավի 2»-ի տնօրենի պաշտոնից։ Նրան փոխարինել է Բակուր Բակուրաձեն։ Մինչև 2021 թվականը Վակո Ավալիանին զբաղեցնում էր «Մաեստրո» հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

Մինչ այդ՝ 2012-2014 թվականներին, Ավալիանին զբաղեցնում էր Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ 2014 թվականի փետրվարի 13-ից՝ Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալն էր։