Աջարիայի չինովնիկներին ստիպել են պարգևավճարները վերադարձնել

Այն պաշտոնյաները, որոնք թույլ են տվել Խուլոյի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևավճարներ տալ, նկատողություն են ստացել:

Այս մասին ասել է Աջարիայի կառավարության ղեկավար Թորնիկե Ռիջվաձեն:

Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնել են, որ Խուլոյի մունիցիպալիտետի 16 աշխատակից պարգևավճար է ստացել: Քննարկումներից հետո նրանք գումարները բյուջե են վերադարձրել. «Գումարներն անհապաղ վերադարձվել են, այս փուլում մենք սահմանափակվել ենք քաղաքական «դեղին քարտով», իսկ այդ որոշման թույլտվություն տվողները կուսակցական նկատողություն են ստացել» — ասել է Ռիջվաձեն՝ տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Աջարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի համար այսպիսի դժվարին իրավիճակում նմանօրինակ պարգևավճարներն ու խրախուսումներն անտեղի են:

Լուսանկարը՝  commersant.ge-ից

Կարդացեք նաև՝

«Վրացական երազանքի» անդամները աշխատավարձի մի մասը կտրամադրեն կորոնավիրուսի ֆոնդին