Մզիա Ամաղլոբելիի գործով մեղադրող կողմի ոստիկան Արչիլ Անթաձեն երեկ` նոյեմբերի 5-ին, նշանակվել է Բաթումիի բուլվարի տնօրեն։
Անթաձեն հասարակությանը հայտնի է որպես Մզիա Ամաղլոբելիի գործով կեղծ վկայություն տվող անձ. նա նաև այն ոստիկանների թվում է, որոնց նկատմամբ Լիտվան պատժամիջոցներ է կիրառել
Բաթումիի բուլվարի արդեն նախկին տնօրեն Լաշա Միքելաձեն նշանակվել է Աջարիայի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության ղեկավար։