Չենք ուզում դառնալ այն ԵՄ-ի անդամ, որը տեսնում ենք այսօր. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է` մենք չենք ուզում դառնալ այն Եվրամիության անդամ, որը տեսնում ենք այսօր։

«Ե՛վ տնտեսական, և՛ քաղաքական խնդիրներն արձագանք են այն ողբերգական իրավիճակին, որը Եվրամիությունն այսօր ստեղծել է հենց եվրոպական բյուրոկրատիայի կողմից ինքնիշխանության կորստի պատճառով։

Մենք հույս ունենք, որ այս ողբերգական իրավիճակը կփոխվի, և այն շարունակվող ​​հետընթացը, որն այսօր ապրում է Եվրոպան ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսության առումով` կդադարի։

Մենք ցանկանում ենք դառնալ նման Եվրամիության անդամ, այլ ոչ թե այն Եվրամիության անդամ, որը տեսնում ենք այսօր», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նոյեմբերի 4-ին Եվրամիությունը հրապարակել է 2025 թվականի ընդլայնման վերաբերյալ զեկույց, որում արտահայտվել է «լուրջ մտահոգություն Վրաստանում իրավիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ»։