Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ օպերատիվ տեղեկատվության հիման վրա հայտնաբերվել է զինամթերք։

Թելավիի մունիցիպալիտետի Լեչուրի գյուղի մոտակայքում հայտնաբերվել է հրազեն, 5 ատրճանակ, 161 փամփուշտ, 3 ձեռքի նռնակ, տարբեր տեսակի պայթուցիկ նյութեր, այդ թվում՝ տրոտիլ։

«Ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ հանցավոր խմբին պատկանող զինամթերքի մի մասը տարիներ շարունակ պահվել է վնասազերծված աղբյուրի նշած վայրում», — ասված է «ՊԱԾ»-ի հայտարարության մեջ: