Երեկ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ բողոքի ակցիաների 354-րդ օրն էր։ Ինչպես նախորդ օրերին, տեղում մոբիլիզացված է եղել նաև ոստիկանությունը։
Մի քանի օր է, ինչ բողոքի ակցիան դուրս է եկել խորհրդարանի շրջակա տարածքից և դարձել է շարժուն։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ պայքարը կշարունակվի մինչև իրենց հաղթանակը։
«Այս կարճատև ձերբակալությունները խնդիր չեն, դրանք կհանդուրժվեն, բայց այն փաստը, որ որոշ մարդիկ դատապարտված են 2 տարի, 4 և 7, դա ողբերգություն է։ Ես մտածում եմ, որ առնվազն 50 հազար մարդ պետք է մասնակցի այն հանրահավաքներին, որտեղ այս մարդիկ ձերբակալվել են. խնդրանքն այն է, որ մարդիկ դուրս գան ցույց տալու իրենց աջակցությունը»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցը։