Լեքսո Լաշքարավան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սպանված լրագրողների ցուցակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեքսո Լաշքարավային ավելացրել է սպանված լրագրողների ցուցակում։ Լեքսո Լաշքարավան 2021 թվականին աշխարհում սպանված 55 լրագրողների ցանկում է։

Նշվում է, որ Լաշքարավան ցուցակում ավելացվել է նոր պահանջի հիման վրա։ Նշվում է նաև, որ Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ Վրաստանից արձագանք չկա։

«Ես կոչ եմ անում վրացական իշխանություններին ապահովել, որ Լեքսո Լաշկարավայի մահվան հետաքննությունը լինի ամբողջական և թափանցիկ», — դեռևս 2021 թվականի հուլիսի 13-ին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը։

Վրաստանում սպանված լրագրողների ցուցակը.

Հիշեցնենք, որ Լեքսո Լաշքարավան այն լրագրողներից է, որը բռնության էր ենթարկել հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ: Նա մի քանի օր բուժվում էր «Նյու Հոսպիտալում», սակայն հուլիսի 11-ին նրան մահացած են գտել իր բնակարանում։

Ալեքսանդր (Լեքսո) Լաշքարավայի մահվան պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ՝ դատաբժշկական փորձաքննությունն ավարտված չէ։ Հետաքննությունը ևս դեռ չի ավարտվել։

Նորայր Միսկարյան