Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Իսրայելի ԱԳ նախարարին

Իսրայելի Պետություն կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են Վրաստանի և Իսրայելի միջև պատմական սերտ բարեկամությունը և քննարկել երկկողմ համագործակցության արդիական հարցերը։

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության միջավայրին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։