Վրաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարին

Ինչպես տեղեկացնում է interpressnews.ge պարբերականը, փետրվարի 9-10-ին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպելու է երկրի նորընտիր նախագահի վարչակազմի ներկայացուցիչների, սենատորների և կոնգրեսականների հետ:

Այցի շրջանակներում Ջանելիձեն հանիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Տոլերսոնի, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մալիկ Փլիսի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ արտգործնախարարը կհանդիպի նաև ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Բոբ Կորկերի և Սենատի հատկացումների ղեկավար Թեդ Քոքրայի հետ:

Հանդիպումներին քննարկվելու են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարբեր ուղղություններում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր,հայտնում է նախարարությունը:

Թողնել պատասխան