Մարգվելաշվիլին կհանդիպի հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամներին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջիկա օրերին նախագահական նստավայրում կյուրընկալի հանրային հեռուստաընկերության  խորհրդի անդամներին:

Նախագահականի  մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հանդիպմանը կքննարկվի օրեր առաջ ընկերության տնօրինության հայտարարությունը: Հիշեցնենք, որ  ընկերությունը ներկայացնելով  տիրող ճգնաժամային իրավիճակը, առաջարկել է եռամյա ծրագիր իրականացնել՝ բարելավվելու  տեխնիկան միջոցները, աշխատակազմի կառուցվածքն ու շենքային պայամանները:

Այնուհետև հարցին անդրադարձել է Վրաստանի  Տնտեսության եւ կայուն զարգացման նախարարությունը՝ տարածած հայտարարության մեջ տեղեկացնելով, որ ընկերության խորհուրդը որոշել է մնալ նույն հասցեում:

Նախագահականի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հանդիպումից հետո լրատվամիջոցների համար մեկնաբանություններ կարվեն:

Թողնել պատասխան