Փարվանայի լեռնանցքում կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել

Ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Նինոծմինդա ավտոտրանսպորտային ճանապարհը (Փարվանայի լեռնանցք) ձնաբքի վտանգի պատճառով ամեն օր 20։00-08։00 ընկած ժամանակահատվածում փակ կլինի կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին հայտնում է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը

Մնացած ժամերին ճանապարհը ազատ կլինի տրանսպորտայի միջոցների համար։