Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության աշխատակիցները խոշոր չափի խմբային խարդախության մեղադրանքով ձերբակալել են 1992 թվականին ծնված Ա.Փ.-ին և 1995 թվականին ծնված Ռ.Գ.-ին։
ՆԳՆ-ի տվյալներով՝ մեղադրյալները, արտասահմանից մեքենա ներմուծելու խոստումով, խարդախությամբ և անօրինական ճանապարհով շորթել և յուրացրել են խոշոր չափի գումար՝ ընդհանուր առմամբ մինչև 50 հազար ԱՄՆ դոլար, 1996 թվականին ծնված Ն.Մ.-ից, որը մեքենա գնելու ցանկություն ուներ։
«Ոստիկանությունը Ա.Փ.-ին և Ռ.Գ.-ին ձերբակալել է որպես մեղադրյալներ՝ դատավորի որոշման հիման վրա։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։
Հանցագործությունը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում», — նշված է հաղորդագրության մեջ։